ՀՀ պաշտպանության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կողմից իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-23-ը գիտության և մշակույթի անվանի 22 գործիչներ այցելել են ԼՂՀ ՊԲ զորամասեր:
Զորամասերում կայացել են հանդիպումներ և զրույցներ զինծառայողների հետ, ներկայացվել են 26 դասախոսություններ:
Մտավորականների խումբը հանդիպել է նաև ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հասարակությանը հուզող բանակային հիմնահարցեր:










































