Վերջին տարիների կտրվածքով անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակական փոփոխման շարժընթացն ունեցել է աճման միտում: Այսպես, 2000 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ արձանագրվել են անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների 30,228, 2001թ.` 44,792, 2002թ.` 60,874, 2003թ.` 71,797, 2004թ.` 98,345, 2005թ.` 122,545, 2006թ.` 124,568, 2007թ.` 155,040, 2008թ.` 159,367, իսկ 2009 թ.` 154,462 պետական գրանցումներ: 2008 թ. համեմատ՝ պետական գրանցումների քանակը նվազել է 3.1%-ով: