Արգենտինայում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունենրում հաղթանակ է տարել գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով տեղի հեռուստաալիքներին: Նախնական տվյալներով նա հավաքել է ձայների 55%-ը:
Արգենտինական մամուլը նշում է, որ 1983 թ. ռազմական բռնատիրության տապալումից հետո սա ամենահամոզիչ հաղթանակն է:
AFP-ն նշում է, որ 58-ամյա Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները մեծ ժողովրդականություն է վայելում արգենտինացիների շրջանում` շնորհիվ իր կառավարման տարիներին գրանցված զգալի տնտեսական աճի և բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերի:
Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները Արգենտինայի նախագահ է դարձել 2007 թ.` այդ պաշտոնում փոխարինելով իր ամուսնուն` Նեստոր Կիրշներին: