2010 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ կենտրոնացված ջրամատակարարման համակարգում
հաշվառված ջրմուղի մայր (մագիստրալային) ջրատարի, փողոցային, միջթաղային ու
միջբակային ցանցերի միագիծ ընդհանուր երկարությունները կազմել են,
համապատասխանաբար` 5,467.7, 6,641.8 և 987.0 կմ, որից քաղաքային համայնքներում` 3,841.2, 3,855.3 և 894.5 կմ: Ցանցին տրվել է 597.3 մլն խոր. մ ջուր (ք. Երևան` 362.8 մլն խոր. մ), որից 384.7 մլն խոր. մ` ինքնահոսքով (ք. Երևան` 226.0 մլն խոր. մ): Սպառողներին բաց է թողնվել 93.4 մլն խոր. մ ջուր, այդ թվում՝ իր համակարգի սպառողներին` 91.9 մլն խոր. մ, այլ սպառողներին` 1.5 մլն խոր. մ ջուր: Իր համակարգի սպառողներին բաց թողնված ջրից բնակչությանը տրվել է 61.6 մլն խոր.մ, կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար` 30.3 մլն խոր. մ ջուր: