Այսօր «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մենկարկին նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները` իրենց նեթբուքերով: Ցածր դասարանների սաները վարչապետ Տիգրան Սարգսյանին ցույց էին տալիս, թե ինչպես են աշխատում համակարգչով և հատուկ ուսումնական ծրագրերով, որ իրականացնում է կրթահամալիրը: Ինչպես հետագայում իր խոսքում նշեց «Ինտել» կորպորացիայի Ղազախստանի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Դմիտրի Քիսսելը` հատուկ աշակերտների համար պատրաստված այդ նեթբուքերը Ինտելն է նվիրել կրթահամալիրին: Ընդհանուր առմամբ, «Ինտելը» Հայաստանի դպրոցներին նվիրել է 60 նեթբուք: Նշենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը նախատեսում է, որ հնարավոր կլինի բանկերից առանց տոկոսադրույքի ապառիկ ձեռք բերել համակարգիչներ: Այսինքն` հնարավոր կլինի գնել համակարգիչներ և դրա գումարը վճարել ամիսների ընթացքում` առանց տոկոսների: