Twitter-ում տեղադրված՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարները զանգել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին և օգնություն առաջարկել՝ Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը:
Նրանց թվում է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Ստավոս Լամբրինիդիսը, ով զանգել էր թուրք իր գործընկերոջը՝ հույն ժողովրդի անունից ցավակցելու և օգնություն առաջարկելու նպատակով:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ցավակցել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, սակայն այդ մասին հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում:











































