Ներկայումս զուգընկեր ունեցող և ինքնուրույն դրամ վաստակող կանանց միայն 13.9% և 19.4%-ն են, որ արձանագրում են, թե գումարը, որ իրենք բերում են ընտանիք,
համապատասխանաբար շատ է կամ գրեթե հավասար է իրենց զուգընկերոջ ստացածին։ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հարցման թիրախ են ընտրվել 15-59 տարեկան կանայք։ Իսկ հարցազրույց է անցել 2763 կին։