Չինաստանում հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 26 մարդ: Վթարը տեղի է ունեցել Մյանջի նահանգի հանքերից մեկում դեկտեմբերի 7-ին: Ըստ փոխանցած նախնական տվյալների՝ պայթյունի պահին հանքավայրում գտնվել է 33 մարդ, և իբր նրանցից 20-ը փրկվել են: Սակայն Xinhua գործակալության տարածած վերջին տվյալների համաձայն՝ վթարից մահացել է 26 մարդ, իսկ պայթյունի պահին այնտեղ գտնվել են 45-ը: Հաղորդվում է նաև, որ փրկարարարկան աշխատանքներն արդեն ավարտված են: