Պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը, նրան ուղեկցում են բրիտանացի ձեռնարկատերեր: Ադրբեջանական 1news.az –ի փոխանցամբ, նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի, առեւտրի եւ տրանսպորտի նախարարների , ինչպես նաեւ ադրբեջանցի ձեռնարկատերերի հետ: Այսօր Դեյվիդ Լիդինգտոնը հանդես կգա ելույթով Ադրբեջանի՝ լեզուների համալսարանում: