Ինչպես տեղեկացնում է Koln Metr-ը, գերմանական «Քյոլն»-ի 26-ամյա հարձակվող Լուկաշ Պոդոլսկին այս ձմռանը կարող է տեղափոխվել Իտալիայի Ա Սերիա: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Ռոմա»-ն ու «Նապոլի»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քյոլն»-ը Պոդոլսկուն պայմանագիրը երկարաձգելու առաջարկ էր արել:










































