Լիբիայի սպանված առաջնորդի որդի Սեյֆ Ալ-Իսլամը ելույթ է ունեցել՝ դիմելով իր կողմնակիցներին: Նա հայտարարել է, որ ինքը կենդանի է, գտնվում է Լիբիայում և մտադրված է շարունակել պայքարը Լիբիայի ներկայիս ղեկավարների դեմ: Նրա ելույթը ցուցադրվել է Քադաֆիի հանդեպ լոյալ և Սիրիայից հեռարձակվող «Առ-Ռայ» հեռուստաընկերությունով:
«Մենք շարունակում ենք դիմադրությունը: Ես գտնվում եմ Լիբիայում, ես կենդանի եմ, ազատ և պատրաստ եմ կռվելու և վրեժ լուծելու»,- հայտարարել է Քադաֆիի որդին:
Մինչ այդ համացանցում՝ Քադաֆիի կողմնակիցների կայքերից մեկում հայտարարություն է եղել այն մասին, որ Սեյֆ Ալ-Իսլամը Քադաֆիի ժառանգն է, և նրան է հանձնվել պայքարի ղեկավարությունը: