Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը, ըստ որի` 94 կգ քաշային Գևորիկ Պողոսյանը և 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը որակազրկվել են` խթանիչներ օգտագործելու համար: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի տեղեկացմամբ` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկման որոշումը կայացրել է ծանրորդներից վերցրած մեզի A խմբի անալիզի պատասխանների հիման վրա, սակայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պահանջով «Վադա» հակադոպինգային ծառայության լաբորատորիայում կհետազոտվեն նաև B խմբի նմուշները, որոնք վերցվել են նախապես:
«Հնարավոր է, որ թյուրիմացություն լինի»,- նշեց Սամվել Խաչատրյանը՝ հավատալով, որ մեր ծանրորդները խթանիչներ չեն օգտագործել (նույնը վստահեցնում են նաև մարզիչները):