Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Today’s Zaman. Ադրբեջանը փոքր եղբայր չէ

Այսօր թուրքական Today’s Zaman թերթը հրապարակել է հայտնի փորձագետ Ամանդա Փոլի խմբագրական հոդվածը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրության՝ առանց կրճատումների:
«Կա ադրբեջանական մի ասացվածք. «Իմաստուն լինելու համար պետք է իմանալ, թե ինչ նկատես»»: WikiLeaks-ի բացահայտումների դեպքում սա գուցե շատ իմաստուն խորհուրդ է: WikiLeaks-ը բոլորին մերկացրեց, որոշ առաջնորդների էլ ներկայացրեց ավելի կամ պակաս անկեղծացած:
Թուրք-ադրբեջանական պատմությունը հետաքրքիր է: Այս երկու երկրները բնութագրվում են որպես «մեկ ազգ, երկու պետություն», թուրքական տանդեմ, միշտ ներկայանում են ներդաշնակ` առանց մեկը մյուսին հակաճառելու: Թուրքիան մեծ եղբայրն է, մինչդեռ Ադրբեջանը, Անկարայի տեսանկյունից, փոքրն է, որը հիացմունքով է նայում Թուրքիային:
Սակայն WikiLeaks-ը հակասեց սրան: Համաձայն հաղորդագրությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններն այս պահին հեռու են ներդաշնակ լինելուց: Չնայած տեսախցիկների առաջ տեսնում ենք լայն ժպիտներ և եղբայրական սեր, փակ դռների հետևում այլ պատմություն է: WikiLeaks-ի տեղադրած նյութերը ներկայացնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ որպես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կատաղի քննադատի, նա թուրքական արտաքին քաղաականությունը անվանում է «նաիվ», իսկ նրանց նախաձեռնությունները` «տապալված»: Չնայած Ալիևն այս ամենը հերքում է: Երկու երկրները հոլիվուդյան զույգի պես կարևորում են բիզնեսը՝ որպես սովորական իրողություն:
Թուրքերը սիրում են Ադրբեջանը տեսնել որպես փոքր եղբայր և հաճախ ակնկալում են, որ Ադրբեջանը հետևի իրենց ուղուն: Ի վերջո, Ադրբեջանը Հայաստանի դեմ պայքարում տարածաշրջանում չունի ընկերներ, փոխարենը ունի ոչ կայուն հարաբերություններ Իրանի և զգուշավոր՝ Ռուսաստանի հետ: Երբ Թուրքիան1993 թ. փակեց սահմանները Հայաստանի հետ, ինչը Լեռնային Ղարաբաղի պատերազմի և Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների բռնակցման արդյունքն էր, Թուրքիան կարծեց, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցի դա լոյալությամբ: Ինչևէ, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների մերձեցումը այդ լոյալությունը շատ թուլացրեց: Ադրբեջանի համար դա մեծ վիրավորանք էր: Այն, որ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը՝ առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի, անընդունելի էր Ադրբեջանի համար: Ադրբեջանն իրեն խաբված զգաց և փորձեց կիրառել իր արտաքին քաղաքականության թիվ մեկ գործիքը` «նավթն ու զենքը», որպեսզի խեղճացնի Թուրքիային գազային բանակցություններում: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սառեցված է, Թուրքիա-Ադրբեջան հարաբերութոյւնները նորմալացել են: Բայց արդյո՞ք դա այդպես է:
Հետևելով Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ զրույցներին՝ ես կասեի, որ այդ հարաբերութոյւններն այնքան էլ հարմարավետ չեն, որքան պետք է լինեին: Ադրբեջանցիները սովորաբար քչախոս են: Ոչ ոք չի ուզում աչքի ընկնել` քննադատելով Անկարային: Ինչևէ, երբ նրանք «բացվում են», ապա խոսում են «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության տակ գտնվող Թուրքիայի պահպանողականության և Ադրբեջանի վրա դրա ազդեցության մասին: Ոմանք կարծում են, որ ԱԶԿ-ն սա փորձում է «արտահանել» Ադրբեջան: Սա է հավանաբար պատճառը, որ Ադրբեջանը մինչև հիմա չի վերացրել վիզային ռեժիմը Թուրքիայի հետ: Նրանք նաև ընդվզում են, երբ Թուրքիան փորձում է նվազեցնել Ադրբեջանի աճող կարևորությունը տարածաշրջանում: Թուրքիայի համար կարող է լինել տարածաշրջանային միայն մեկ կենտրոն` դա հենց ինքն է: Հարցրեք թուրք պաշտոնայներին, թե նրանք ինչ են մտածում Բաքվի մասին, և նրանք պակաս «փակ բերան» չեն լինի` «Ադրբեջանը շատ մեծամիտ է», կամ՝ «Ալիևը գերագնահատում է իր հնարավորությունները»: Այն ամենից հետո, ինչ արել է Թուրքիան Ադրբեջանի համար, ի՞նչ է արել Ադրբեջանի Թուրքիայի համար: Թուրքերը խոսում են նաև Ադրբեջանում ռուսական ներկայության մասին` շատ ռուսախոսներ և ռուսական դպրոցներ, իսկ ինչո՞ւ… Ադրբեջանցիները չեն ընդունում նույն այբուբենը, որ օգտագործվում է Թուրքիայում` հատուկ տառեր հնարելու փոխարեն: Երկուսն էլ մուսուլմանական երկրներ են. Անկարան ձգտում է աշխարհում մեկ քառակուսի կիլոմետրի հաշվարկով ամենաշատ մզկիթներն ունենալ, մինչդեռ Ադրբեջանը դա պահում է վերահսկողության տակ:
Ադրբեջանում ավելի ազգայնական լինելու միտումներ կան, բայց սա կապված է իր տարածքի 20%-ի դեօկուպացիայի հարցում առաջընթացի բացակայության հետ: Բաքուն փորձում է իրեն ներկայացնել որպես չափազանց կարևոր և հաջողակ ազգ: Սա մեծամտություն է: Ադրբեջանցիները ցանկանում են, որպեսզի ճանաչվի իրենց իրավունքը՝ լինել Արևմուտքի զարգացող և հիմնական դաշնակիցը, այլ ոչ թե՝ փոքր եղբայր և «լքված» ընկեր:
Այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան երկուսն էլ թուրքական պետություն են, Ադրբեջանը Թուրքիա չէ: Այս աշխարհում կա մեկ սենյակ, և դա Թուրքիայինն է: Ադրբեջանցիներն ունեն տարբեր բնութագրումներ, քանի որ դա կապված է իրենց երկրում իշխող ուժերի հետ: Ադրբեջանը միաժամանակ եվրոպական, մուսուլմանական և հետխորհրդային երկիր է: Սա ադրբեջանցիներին հատուկ բնավորության գիծ է, որը, կարծում եմ, նրանք երբեք չեն կորցնի: Դա երևում է թեյի հետ ջեմ ուտելիս, նրանց հյուրասիրության, օղու նկատմամբ նրանց սիրո մեջ, և նույնիսկ երբ նրանք բանակցում են:
Այնուամենայնիվ, անչափ սովորական է, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ ձգտում են ունենալ ավելի մոտ հարաբերություններ: Թուրքիան իր հարաբերություններն Ադրբեջանի հետ միշտ բնութագրում է որպես իր արտաքին քաղաքականության ամենակարևոր երկկողմ հարաբերություններ, իսկ Ադրբեջանում պնդում են, որ հարաբերությունները Թուրքիայի հետ իրենց արտաքին քաղաքականության ամենակայուն երկկողմ հարաբերություններն են: Ինչևէ, նաև հավանական է, որ շատ պաշտոնյաներ և՛ Անկարայում, և՛ Բաքվում մեկը մյուսի պետությունում ցանկանան իշխանափոխություններ: Էրդողանը կցանկան մեկին, որը իր պես կլինի (դա անհնար է), իսկ Բաքուն կողջունի ավելի շատ քեմալական ռեժիմ: Բայց նրանք ինչ-որ ժամանակ դեռ պետք է սպասեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում