ՌԴ շախմատի ֆեդերացիան երեկ նոյեմբերի 12-19-ը կայանալիք կանանց և տղամարդկանց ՌԴ շախմատի խաղարկությունների մրցավայր է նշանակել Մագնիտոգորսկ քաղաքը:
Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալու 16 շախմատիստներ, այդ թվում` ՌԴ-ի 2010 թվականի գավաթակիր, հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը: Մրցանակային ֆոնդը կազմում է 3 մլն ռուբլի: Գավաթակիրը կստանա 800 հզ. ռուբլի, եզրափակչի մասնակիցը` 500 հզ., 3-4-րդ տեղերը զբաղեցնողները` 250 հազարական:
Շախմատի ՌԴ գավաթի խաղարկությունն անցկացվելու է «նոկաուտ» համակարգով` յուրաքանչյուր փուլում պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: