Լիբիայում Ազգային խորհրդի ընտրությունները կկայանան 8 ամսից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լիբիայի Ազգային անցումային խորհրդի վարչապետ Մահմուդ Ջիբրիլի հայտարարությանը:
Ըստ նրա՝ Ազգային խորհրդի ընտրություններից հետո կգրվի Լիբիայի սահմանադրությունը և կկազմավորվի ժամանակավոր կառավարություն: Ենթադրվում է, որ ժամանակավոր կառավարությունը կղեկավարի երկիրն այնքան ժամանակ, մինչև որ ընտրվի Լիբիայի նախագահը: Թե երբ կանցկացվեն նախագահական ընտրությունները, ԱԱԽ-ի վարչապետը ոչինչ չի ասել:
Նա նաև հայտարարել է, որ առաջնային խնդիր է համարում երկրում խաղաղ կյանքի և ստաբիլության վերականգնումը:










































