Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարելիք այցը չեղյալ հայտարարելու մասին ոչ ոք ոչ մի բան չի խոսում. այցը կայանալու է նոյեմբերի երկրորդ կեսին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը:
«Ես գիտեմ մի բան՝ այդ ացը նախատեսվում էր նոյեմբերի երկրորդ կեսին, ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող անել: Այդ կարող եմ միայն ասել: Մենք գիտենք, որ մի քանի ամիս առաջ այդ այցը նախատեսվում էր նոյեմբերի երկրորդ կեսին»,- նշեց Վան Բայբուրդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, օրեր առաջ հայտարարել էր, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի սկզբին Վրաստան չի մեկնի: Նա նշել էր, որ նոյեմբերի առաջին կեսին հանրապետության նախագահի օտարերկրյա այց, այդ թվում՝ դեպի Վրաստան, նախատեսված չէ:










































