«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը «Վերդեր»-ից կրած խոշոր հաշվով պարտությունն արդարացնում էր աշխարհի ակումբային առաջնությանն իրենց մասնակցությամբ: «Մենք հասկանում էինք, որ մեզ հաղթանակ է հարկավոր, միևնույն ժամանակ հույս ունեինք, որ «Տոտենհեմ»-ը կսայթաքի, մենք գիտակցում էինք, որ դժվար էր լինելու խմբից առաջին տեղով դուրս գալը, այդ պատճառով փորձ ձեռք բերելու հնարավորություն տվեցինք երիտասարդ խաղացողներին: Ես գոհ եմ նրանց ցուցադրած խաղից, նրանք ապացուցեցին, որ ի վիճակի են նման մակարդակի հանդիպումներ անցկացնել: Այս մրցաշրջանում մեր նպատակներից մեկը աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելն է, և պատահական չէ, որ ֆուտբոլիստների մեծամասնությունը մտքերով արդեն այնտեղ է»: