Ինչպես հայտնում է RBC-ն, այսօր WikiLeaks-ի հետ հարաբերությունների խզման մասին է հայտնել վճարային ևս մեկ հայտնի համակարգ` «MasterСard»-ը: Նա հրաժարվել է գումարներ փոխանցել WikiLeaks-ի հաշվեհամարներին նրա հիմնադիր Ջուլիան Ասանջի դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ: «MasterСard»-ի ներկայացուցիչների փոխանցմամբ, բոլոր գործարքները դադարեցված են մինչև WikiLeaks-ի գործունեության վերաբերյալ քննության ավարտը և իրավիճակի հստակեցումը:
Հիշեցնենք, որ նախօրեին WikiLeaks-ի հետ համագործակցելուց հրաժարվել էին ayPal վճարային համակարգը, շվեյցարական փոստի` PostFinance ընկերությունը և Visa վճարային համակարգը: