Դեկտեմբերի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվի ձյուդոյի «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարը, որին կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60 կգ) և Արմեն Նազարյանը (66 կգ):
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը, մեր մարզիկները նոյեմբերի 1-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Մալագայում, այնուհետև` 20-օրյա հավաք` Տոկիոյում: