Այսօր Բուլղարիայի ուսանողները նշում են իրենց տոնը: Այս տոնի նախապատմությունը սկսվել է 1903թ-ից, երբ Բուլղարիայում գործում էր միայն մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն` Սոֆիայի համալսարանը: Դեկտեմբերի 8-ը հատկանշական էր նրանով, որ եկեղեցական օրացույցում այդ օրը նշվում էր որպես սբ. Կլիմենտ Օխրիդսկու ոգեկոչման օր: Այս սուրբը եղել է բուլղար ժողովրդի հոգևոր և մշակութային դաստիարակներից մեկը, ով դեռևս 9-րդ դարում Օխրոդսկյան մենաստանում հիմնել է դպրոց` առաքելությամբ` կրթելու մարդկանց, ովքեր պիտի Բուլղարիայի նոր ու լուսավոր մշակույթի նախահայրերը լինեին: