Հայաստանի ծանրամարտի հավաքականը երեկ (հոկտեմբերի 21-ին) մեկնեց մերձմոսկովյան Պոդոլսկ` ուսումնամարզական հավաքի` շարունակելու նախապատրաստությունը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը (այն տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 5-13-ը ընկած ժամանակահատվածում):
Մեկնելուց առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը տեղեկացրեց, որ ծնկի վնասվածքի պատճառով Փարիզ չի մեկնի նաև մեր ընտրանու ամենափորձառու ծանրորդներից մեկը` 85 կգ քաշային Արա Խաչատրյանը:
Վնասվածքների պատճառով Փարիզ չեն մեկնի նաև օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գևորգ Դավթյանը (77 կգ), Տիգրան Վ. Մարտիրոսյանը (85 կգ):