WBA, WIBF, WBO վարկածներով կանանց բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը Թաիլանդը ներկայացնող Տիրապորա Պաննիմիտի դեմ մենամարտի արդյունքում պահանեց չեմպիոնի իր տիտղոսները:
Մրցապայքարը տեղի ունեցավ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում:
Բոլոր երեք մրցավարները՝ 100:90 հաշվով հաղթանակը շնորհեցին հայուհուն, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: