ԱՄՆ կառավարությունը կոչ է անում Եմենին անհապաղ հանձնել իշխանությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ միջազգային համայնքը պարզ արտահայտել է իր դիրքորոշումը. Եմենի նախագահ Աբդալլա Սալեհը պետք է թույլ տա իր ժողովրդին ապրել իր երկրում պաշտպանված, ազատ և առանց բռնության:
Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Եմենում բռնությունները դատապարտող բանաձև:
Փաստաթուղթը կոչ է անում Սալեհին Ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջարկած իշխանափոխության ծրագիրը:











































