Պանամայում այսօր չեն մտածում աշխատելու և փող վաստակելու մասին: Դեկտեմբերի 8-ն այդ երկրում ջերմ և դրական զգացումների հաղորդման տոն է. Բոլորը ծաղիկներով և քաղցրավենիքով շտապում են տուն` շնորհավորելու իրենց մայրերի տոնը: Այս տոնի ծագումը բոլոր ժամանակներում էլ շարունակում է առեղծված մնալ, սակայն ասում են, որ այն նշել են դեռևս անտիկ Հունաստանում, որտեղ մորը պաշտել են` որպես աստվածուհու: