1958թ-ի դեկտեմբերի 8-ին Ղրղզստանում եթեր հեռարձակվեց առաջին հեռուստահաղորդումը: Այս օրը ղրղզները նշում են` որպես ռադիոյի և հեռուստատեսության աշխատակիցների օր: Ղրղզստանի կառավարությունն այն պետական տոն է հռչակել 1995թ-ին: Դեռևս 1958թ-ին այդ երկրում կապույտ էկրանը հիացնում էր օրական միայն 9 ժամ, որից 5-ը տրամադրվում էր տեղական իրադարձություններին, իսկ մնացած 4 ժամը` Համամիութենական ռադիոյի հաղորդումներին, որոնք հեռարձակվում էին Մոսկվայից: Ի դեպ, հեռուստառադիոհաղորդումները հնչում էին միայն ղրղզերեն և ռուսերեն: Արդեն 1979 թ-ից ղրղզական հեռուստատեսության ձայնը հասանելի է երկրի բոլոր հատվածներում: