Ըստ ԿԲ երեկ հրապարակած տվյալների` իրավաբանական անձանց մինչև մեկ տարի տևողության ավանդների տոկոսադրույքները (ինչպես դրամով, այնպես էլ դոլարով) այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են: Դրամով ավանդների տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 7.8%` սեպտեմբերի 8.1%-ի դիմաց, իսկ դոլարով ավանդներինը` 6.3%` 5.1%-ի դիմաց: Փոխարենը զգալիորեն աճել են իրավաբանական անձանց մեկ տարուց ավելի տևողության ավանդների տոկոսադրույքները: Դրամով ավանդների տոկոսադրույքները հոկտեմբերին կազմել են 9%` սեպտեմբերի 8.4%-ի դիմաց, իսկ դոլարով ավանդներինը` 9.9%` 6.7%-ի դիմաց: