Սթիվ Ջոբսը պատրաստվում էր ոչնչացնել Google-ի Android-ը` Apple-ի օպերացիոն համակարգի մրցակցին, և պատրաստ էր դրա համար ծախսել կորպորացիայի բոլոր միջոցները: Այս մասին հաղորդում է BBC-ն, վկայակոչելով Ջոբսի կողմից հաստատված իր միակ կենսագիր Ուոլթեր Իսաաքսոնին:
«Ես կոչնչացնեմ Android-ը, քանի որ դա գողացված ապրանք է: Ես պատրաստ եմ միջուկային պատերազմ մղել դրա համար»,- ասել էր Ջոբսը: Գրքի հեղինակի խոսքերով` Ջոբսը Android-ը համարում էր «խոշոր կողոպուտ»:
«Եթե կարիք լինի, ես կպայքարեմ մինչև վերջին շունչս, կծախսեմ բանկում Apple-ի 40 մլրդ դոլարը մինչև վերջին ցենտը` այդ սխալն ուղղելու համար»,- մեջբերում է BBC-ն:
Այս տարվա ապրիլին Աթիվ Ջոբսն առաջին անգամ հավանություն է տվել իր կյանքի մասին Իսաաքսոնի գրքին: Այն վաճառքի կհանվի 2012թ. սկզբին:









































