«Մալագա»-ի հարձակվող Ռուդ Վան Նիստելռոյը, ով հանդիսանում է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ, նշել է, որ իր ներկայիս թիմը կատաղի պայքար է մղելու «Ռեալ»-ի դեմ.
«Եթե ես գոլ խփեմ «Ռեալ»-ի դարպաս, չեմ նշի այն: Ես առաջիկա խաղում գոլ խփելու մասին չեմ մտածում: Գլխավորը լավ խաղ ցուցադրելն է: «Ռեալ»-ը լավ մարզավիճակում է և գոլառատ ֆուտբոլ է ցուցադրում վերջին խաղերում: Սակայն մենք մոտիվացիայի հետ խնդիրներ չունենք և քաջ գիտակցում ենք, թե մեզ ինչ է սպասվում»:









































