Այսօր Ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ բաժնի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ տեղի ունեցավ քննարկում` նվիրված կիբերանվտանհգության խնդիրներին: «Այսօրվա քրեական օրենսգիրքը նախատեսում է մի շարք դրույթներ կիբերհանցագործության վերաբերյալ, կան որոշ հոդվածներ, որոնք, կարծում ենք, ծանրության աստիճանով տրամաբանական չեն, և հնարավոր է՝ առաջիկայում որոշակի փոփոխություններ կատարվեն»,- հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղական Արթուր Օսիկյանը` հավելելով, որ մինչ այժմ Հայաստանում արձանագրվել է մի քանի տասնյակ կիբերհանցագործություն: Նշենք, որ կիբերհանցագործությունները բոլոր այն հանցագործություններն են, որոնք կատարվում են ինտերնետի միջոցով: