Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան լրագրողներին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է.
«Դրա համար անհրաժեշտ է արագացնել բանակցությունները։ Ես տեսնում եմ, որ համանախագահող երեք երկրներն էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դրանում։ Պետք է արագորեն ավարտին հասցնել «հիմնարար սկզբունքները» և անցում կատարել մեծ համաձայնագրին։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է ռազմական ճանապարհով»։










































