Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Ամերիկացի զինվորը սպանվել է Ս.Սարգսյանի ստորագրությամբ Իրանին վաճառված զենքից

WikiLeaks սկանդալային կայքը հրապարակել է հերթական փաստաթուղթը: Այն կրկին առնչվում է Հայաստանի իշխանությունների հանցավոր գործունեությանը. այս փաստաթուղթը փաստացի շարունակությունն է այն փաստաթղթի, որը հրապարակվել էր օրեր առաջ, և որով բացահայտվել էր, որ 2003 թվականին Հայաստանի տարածքով ապօրինի կերպով զենք է տեղափոխվել Իրան:
Այս փաստաթղթում արդեն ներկայացվում են այն բոլոր մանրամասները, թե ինչ քայլերի է դիմել ամերիկյան կողմը դրանից հետո, ինչ հանդիպումներ է ունեցել Հայաստանում, և ինչ զրույցներ են տեղի ունեցել այդ հանդիպումների ժամանակ: Մասնավորապես, անգլիական հեղինակավոր The Guardian-ը երեկ հրապարակած փաստաթղթում ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական դեսպան Դոնալդ Մահլեյի գործուղումը Հայաստան` վաճառված զենքի հետքերով, ինչպես նաև վերջինիս հանդիպումները ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի և ապա Սերժ Սարգսյանի հետ. երկու հանդիպումները տեղի են ունեցել 2009 թվականի հունվարի 14-ին: Նույն օրվա առավոտյան Մահլեյը հանդիպել է Գորիկ Հակոբյանի հետ, կեսօրից հետո` Սերժ Սարգսյանի հետ: Նշենք, որ ամերիկացի դիվանագետի հետ հանդիպման մասին որևէ տեղեկատվություն չկա Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում, և դա չնայած այն բանին, որ Սարգսյանի բոլոր, անգամ ամենացածր մակարդակի հանդիպումները պարտադիր կերպով լուսաբանվում են, իսկ նախագահականի լրատվականն էլ համապատասխան տեղեկատվություն է տարածում: Այժմ, թերևս, պարզ է արդեն, թե ինչո՞ւ նախագահականը նախընտրել է լռել նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:
Ամերիկացու տպավորությունները
Երևանում ունեցած իր հանդիպումներից հետո, դեսպան Մահլեյը զեկույց է գրել, որի մի մասում վերապատմել է հանդիպումների մանրամասները, իսկ մի հատվածում էլ` ներկայացրել իր տպավորությունները: «Սարգսյանը խոստովանել է Բուլղարիայից զենքի գնման փաստը, և ո՛չ նա, ո՛չ էլ ԱԱԾ ղեկավարը չեն վիճարկել մեր տեղեկատվությունը», – զեկույցում գրել է դիվանագետը, ապա` շարունակել. «Ըստ երևույթին, փորձելով ԱՄՆ պահանջները հասցնել նվազագույնի, նրանք (հայկական կողմը.- հեղ.) նաև նշել են, թե այդ ժամանակներից տեղի են ունեցել զգալի կադրային փոփոխություններ և բարեփոխումներ: …Մի փոքր զարմանալի է այն, որ նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին.- հեղ.) փոխել է իր պահվածքը, քանի որ վերջին չորս ամիսների ընթացքում նա կրկնում էր, որ «զենքի վաճառք չի եղել և չէր էլ կարող լինել: Հայտնի չէ, թե ինչն է դարձել նման կտրուկ վերևից ներքև անկման պատճառը: Հավանաբար, դա տեղի է ունեցել որոշ հիմնավոր ապացույցների, համոզիչ փաստերի համադրության արդյունքում, և նաև այն բանի գիտակցմամբ, թե ինչ հետևանքների կարող է բերել համագործակցության մերժումը: Նկատվում էր նաև նոր վարչակազմով` աջ ոտքի վրա դուրս գալու ցանկություն և խորհրդային ոճով արված հաշվարկ, որ նրանք կարող են ստորագրել հուշագիրը և չիրականացնել այն», – շարունակում է իր տպավորություններով կիսվել հեղինակը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՄԱԿ-ի կուլուարներում ԱՄՆ պետքարտուղարի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե զենքի փոխանցում Իրան չի եղել և չէր էլ կարող լինել: Այդ մասին, հրապարակված նախորդ փաստաթղթում գրել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեն:
Հանդիպում Գորիկ Հակոբյանի հետ
Հանդիպման հենց սկզբից, ինչպես գրում է ամերիկացի դիվանագետը, Գորիկ Հակոբյանը փորձել է մեղքը բարդել բուլղարացիների և ՀՀ որոշ քաղաքացիների վրա, ովքեր իբր փորձել են ապօրինի ճանապարհով զենքը տանել Իրան, ինչը, սակայն, կանխվել է ամերիկացիների կողմից, ովքեր ասել են, որ բուլղարական կողմը Իրանի ներգրավվածության մասին տեղեկություն չի ունեցել: «ԱԱԾ տնօրենը նշեց, թե Հայաստանը պատրաստ է համագործակցելու, թե Հայաստանը վերջին ժամանակաշրջանում զգալի փոփոխություններ է ապրել, որ կառավարությունում 2003-ից հետո հայտնվել են նոր մարդիկ: Հակոբյանը նաև ընդգծեց, որ կատարվածից հետո պաշտպանության երկու փոխնախարար է ազատվել աշխատանքից», – գրել է ամերիկյան բարձրաստիճան դիվանագետը: Նշենք, որ իրականում Գորիկ Հակոբյանը, ի թիվս այլ հարցերի, այս հարցում ուղղակի ստել է: Մինչև 2008 թվականի նախագահական ընտրությունները պաշտպանության որևէ փոխնախարար, առավել ևս նման սկանդալի պատճառով, չի ազատվել աշխատանքից: Ընտրություններից հետո պաշտոնանկ է արվել Մանվել Գրիգորյանը, որի ազատումը զուտ քաղաքական էր, իսկ մինչ այդ էլ` 2007-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ՊՆ համակարգից դուրս էր եկել Արթուր Աղաբեկյանը: Ավելին, մեզ հետ զրույցում այդ փաստը հաստատեց նաև այդ տարիներին ՊՆ մամլո ծառայության ղեկավար աշխատած Սեյրան Շահսուվարյանը` նշելով, որ որևէ փոխնախարարի ազատում 2003-ից մինչև 2008-ը չի եղել: Նշենք, սակայն, որ Գորիկ Հակոբյանի այդ խոսքերից հետո դեսպան Մահլեյը ուղղակի անցել է բուն թեմային, տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը արդեն բացահայտել է, որ Հայաստանը Իրանին է փոխանցել Հկթ-22 և կԽԾ գնդացիրներ: Զենքերի վրա արված մակնանշման շնորհիվ պարզվել է, որ զենքերն արտադրված են Բուլղարիայում, ինչի արդյունքում որոշվել են զենքերի համարները, որոնք, պարզվել է, թվով 1000 և 260 հատ, Բուլղարիայից հասել են Հայաստան: Բացի այդ, հաստատված է համարվել, որ 2003 թվականի հունվարին, բուլղարական xxxx (անունը չի նշվում) ընկերության և Հայաստանի ՊՆ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր` Հկթ-22 և կԽԾ գնդացիրներ գնելու վերաբերյալ. հայկական xxxx ընկերությունը (կրկին անունը չի նշվում) հանդես է եկել որպես այդ գործարքի միջնորդ: Այդ գործարքի ժամանակ վավերացվել է «Վերջնական օգտագործողի հաստատագիրը»: Նշենք, որ սովորաբար զենք գնելու ժամանակ նման հաստատագիր է ստորագրվում, որով զենք և երկակի օգտագործման ապրանքներ գնող կողմը հավաստում է, որ այդ զենքը բացառապես իր օգտագործման համար է, և որ այն իր երկրի տարածքից դուրս չի գալու: «Հաստատագիրը ստորագրվել է այն ժամանակվա Պնախարար Սարգսյանի կողմից: Հակոբյանը խոստովանեց, որ ստորագրությունը Սարգսյանինն է եղել: Փոխանցման հաշվեհամարի ներկայացումից հետո Հակոբյանը հարցրեց, թե ո՞վ է Հայաստանից ստորագրել այդ փաստաթուղթը: Մահլեյն (ինքն իր մասին է գրում.- հեղ.) ասաց, որ մենք նման տեղեկատվություն չունենք: Իլսը (հանդիպմանը ներկա ամերիկացի փորձագետներից մեկը.- հեղ.) բացատրեց, որ ինչպես ցույց է տվել ֆինանսական փաստաթուղթը, գործարքի գումարը Բուլղարիա է եկել իրանական ընկերություններից մեկից` հայկական բանկերից մեկի միջոցով», – գրել է դեսպանը` հավելելով. «Հակոբյանը հասկացրեց, որ տեղեկությունը իր համար «պարզ» է և «առանց կասկածների»: Ըստ փաստաթղթի` Գորիկ Հակոբյանը նաև անհանգստություն է հայտնել առ այն, թե ինչպե՞ս են Հայաստանից փոխանցվել զենքերը: Հակոբյանն ասել է, թե դրանք պետք է հասած լինեին Երևանի օդանավակայան, այսինքն` պետք է որ այդ չվերթի մասին համապատասխան փաստաթղթեր լինեն: Հակոբյանը ասել է, թե ինքը կարծում է, որ զենքը հասել է Հայաստան, որտեղից դրա մի մասը որոշ ժամանակ անց գումար վաստակելու համար ինչ-ինչ անձանց կողմից այլ հասցեով է ուղարկվել: Այսինքն` Գորիկ Հակոբյանը հանդիպման ժամանակ ամեն ինչ արել է, որպեսզի ամերիկացի պաշտոնյաները սկսեն մտածել, որ գործարքը ոչ թե ամբողջությամբ է կապված եղել իրանական կողմի հետ, այլ ուղղակի ինչ-որ չինովնիկներ ուզեցել են գումար աշխատել և մի քանի հատ զենք են արանքից հանել ու վաճառել իրանական կողմին: Ուշագրավն այն է, որ որպես իր ասածների փաստարկ, Գորիկ Հակոբյանը հայտարարել է, թե հայկական կողմը դեռ 1991 թվականից ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանը չվերածվի Ռուսաստանից Իրան տեղափոխվող զենքի տարանցիկ երկրի: Այսինքն` հենց Հակոբյանը նեղն է ընկել, նա փաստացի հիշել է 90-ականների սկիզբը: Սակայն ամերիկացիները Գորիկ Հակոբյանի գլխին ուղղակի սառը ջուր են լցրել: Մասնավորապես, ամերիկացի դեսպանն ասել է, որ իրենք փաստեր ունեն, և որ վճարման գործընթացը ցույց է տվել, որ իրանական կողմը վճարել է ձեռք բերված զենքերի ողջ ծավալի համար, և որ իրանական կողմը տեղյակ է եղել, թե կոնկրետ որքան զենք է ձեռք բերվում, ըստ այդմ էլ, թե կոնկրետ որքան է պետք վճարել: Այստեղից սկսվել է ամենահետաքրքիրը. երբ ամերիկացի դիվանագետը սառը ցնցուղից հետո սկսել է հայտարարել, թե իբր` ինչ եղել-եղել է, հիմա հայկական կողմը պատժամիջոցներից խուսափելու համար պետք է հստակ երաշխիքներ տա, որ նման բան այլևս չի կրկնվի, որ պետք է համագործակցի ամերիկյան կողմի հետ, և այլն, և այսպես շարունակ, Գորիկ Հակոբյանը բառացիորեն ասել է. «Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, և ցանկություն չկա ստեղծել հավելյալ խնդիրներ»:
Հանդիպում Սերժ Սարգսյանի հետ
Օրվա երկրորդ կեսին, ինչպես նշված է փաստաթղթում, ամերիկացի դիվանագետը հանդիպել է Սերժ Սարգսյանին: Հանդիպումը բացել է հենց Սարգսյանը, ով հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Հետո Սարգսյանը նման մի քանի նախադասություններ է ասել, ինչից հետո Մահլեյը պատմել է, որ արդեն կառուցողական հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ, հետո հակիրճ ներկայացրել է իր ձեռքի տակ եղած փաստերը, ինչից հետո Սարգսյանը խոստովանել է, որ բուլղարացիների հետ նման գործարք եղել է, և որ ինքն էլ հենց` որպես Պնախարար, ստորագրել է «Վերջնական օգտագործողի հավաստագիրը»: «Նա ուշադիր լսում էր, թե ինչպես է դեսպան Մահլեյը ներկայացնում երեք փաստաթղթերը (ապրանքագիրը, Վերջնական օգտագործողի հավաստագիրը և գործարքի ֆինանսական հաշվետվությունները), ապա գլուխը տարուբերեց և սկսեց ուսումնասիրել փաստաթղթերը», – գրել է դեսպանը: Ու մինչ Սերժ Սարգսյանը նայում էր թղթերը, դեսպանը բացատրում էր, որ այդ ամբողջ տեղեկատվությունը ամերիկյան կողմը սեփական մեթոդներով է ձեռք գցել: Այնուհետև ամերիկացի դիվանագետը նորից խոսել է պատժամիջոցների մասին, բայց դրանք չկիրառելու համար` անհրաժեշտ համագործակցության մասին, նաև պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակի բովանդակությունից, ապա անցել է համապատասխան հուշագիր ստորագրելու անհրաժեշտությանը, որի մասին ևս իր նամակում գրել էր Նեգրոպոնտեն, և որով Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի կատարվածը չկրկնելու համար: Ի պատասխան` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Բուլղարիայի հետ կնքված պայմանագրի մասին տեղեկությունը ճիշտ է, և Հայաստանի կառավարությանը անհրաժեշտ է հավելյալ ուսումնասիրել ինչպես է զենքը հասել Իրան, ապա` Իրաք: «Մենք գիտենք, որ մենք ստացել ենք զենք: Մենք փորձելու ենք պարզել` ինչպես են նրանք փոխանցվել և մենք ձեզ կտեղեկացնենք», – ասել է Սարգսյանը` հավելելով, թե ցանկանում է համագործակցել ԱՄՆ-ի հետ, և որ Հայաստանի կառավարությունը չունի և չի ունեցել շահագրգռվածություն Իրանի հետ զենքի վաճառքի հարցում:
Բա գի՞նը
Թե ինչ է տեղի ունեցել հետո, և ինչ են պայմանավորվել կողմերը, այդ մասին փաստաթղթում չի նշվում, բայց այդ մասին կարելի է հստակ հետևություններ անել: Մասնավորապես, ամերիկացի դիվանագետի այցից և նման կոշտ զրույցներից հետո, ամերիկյան կողմը հանկարծ լռել է, և պատմությունը կարծես ջրվել է: Ի՞նչ կարող էր խոստանալ ամերիկացիներին Հայաստանը` պատմությունը ջրելու դիմաց: Ենթադրություններ կարելի է, իհարկե, շատ անել, սակայն, եթե համադրենք փաստերը, ապա ամերիկացի դիվանագետի այցից ընդամենը երեք ամիս անց ամերիկյան կողմի միջնորդությամբ ապրիլի լույս 23-ի գիշերը Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին հայտնի «ճանապարհային քարտեզը», ինչից հետո նույն ամերիկյան միջնորդությամբ, սկսվեց հայ-թուրքական մերձեցման գործընթացը: Այդ գործընթացի արդյունքում Թուրքիան ուղղակի ներխուժեց ԼՂ հիմնախնդիր, ստորագրվեցին Ցեղասպանությունը ուրացող Ցյուրիխյան արձանագրությունները, Հայաստանը համաձայնեց Ցեղասպանության ուսումնասիրության հարցով հանձնաժողովի ստեղծման գաղափարին: Այսքանից հետո հարց է ծագում` արդյո՞ք սա այն գինը չէր, որը Սերժ Սարգսյանը պետության հաշվին վճարեց ԱՄՆ-ին` սեփական մեղքերը քավելու դիմաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում