Երեկ փողոցային կռվի ժամանակ սպանվել է «Սպարտակ»-ի 28- ամյա երկրպագու Եգոր Սվիրիդովը: Ծեծուջարդին մասնակցել են ֆուտբոլային երկրպագուներ և ծագումով դաղստանցի նրանց հասակակիցները:
«Սպարտակի» երկրպագուները և այլ քաղաքացիներ այսօր Ժամը 19:00-ից հավաքվել են Լենինգրադյան խճուղու վրա գտնվող դատախազության շենքի առջև: Մոսկովյան ակումբների շուրջ հազար երկրպագուներ կենդանի շղթա են կազմել` ցավակցություն հայտնելով Եգորի կնոջը, ով ասել է, որ իրեն դեռ չեն հանձնել ամուսնու դին: Նրա կարծիքով` գործը դիտավորյալ են ձգձգում: Մահացածի մտերիմ ընկերն էլ ասել է, որ 6 ձերբակալվածներից 5-ին արդեն ազատ են արձակել, չնայած նրանք բոլորն էլ մասնակցել են Սվիրիդովի ծեծին: