Visa վճարային համակարգի ներկայացուցիչները հայտարարել են, որ WikiLeaks գումարային փոխանցումները սառեցվել են մինչև Ասանջի դեմ սկսված հետաքննության ավարտը: Այս որոշման համաձայն` WikiLeaks Visa-ի միջոցով չի կարող ստանալ հանգանակություններ և գաղտնի փաստաթղթերը տեղադրող ընկերությունների վճարումները կատարել:
Մինչ այդ WikiLeaks-ի հետ հարաբերությունների դադարեցման մասին են հայտնել PayPal վճարային համակարգը, և շվեյցարական փոստի` PostFinance ընկերությունը: