«Սա հենց այն տեղն է, որտեղ պետք է ծախսերը կրճատվեին», – նշել է տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով 2011 թ. բյուջեով օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ծախսերը 6.3%-ով ավելացնելու փաստը: «Խնայողության լավագույն ուղղությունը հենց սա պետք է լիներ: Խոսքը վերաբերում է հատկապես գործադիր մարմնի ծախսերին: Ցավոք, մեզ մոտ ընդհանրապես չեն ուզում այս խնդրին լուրջ մոտենալ»: