ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանն անդրադարձավ Սպիտակյան աղետալի երկրաշարժին` նշելով, որ այն հայի ոգին չկոտրեց։ «Բոլորի նպատակը մեկն էր՝ մինչև վերջ պայքարել ու հասնել Արցախյան ազատագրական պայքարի հաղթանակին՝ հանուն ազգային մեծ պատվի, քանզի պատիվն ու մահը նույն արգանդից են ծնունդ առել։ Երկրաշարժի վշտի մեջ թաթախված ժողովրդով դարը փակեցինք մեր եռագույնով և մեր Արցախով»,- հայտարարեց նա` հավելելով,- «Այսօր պետք չէ, որ երկրում արտադրվեն քյոխվեք ու մանիկյուր արած տղերք, որոնց մեջ իշխում են փողն ու պճնանքը, և ոչ՝ ազգային ոգու կեցվածքը։ Հայրենիքի համար ամենքիս ունեցած զինվորի գաղափարը պիտի մեր ազգի համար լինի խաղաղ ու գեղեցիկ կյանքի բարձրագույն դրսևորում։ Ամեն ոք պետք է հայրենիքը պատկերացնի կենդանի օրգանիզմ ու իր հոգում ապրեցնի իր ժողովրդի փոքրադիր դիմակները»: