Fox News-ը հայտնում է, որ Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել այսօր ձերբակալված WikiLeaks սկանդալային կայքի ղեկավար Ջուլիան Ասանջին կալանքի տակ թողնել մինչև դեկտեմբերի 14-ը: Դատարանը մերժել է գրավի դիմաց նրան ազատելու միջնորդությունը:
Նաև հայտնի է, որ Ասանջը հայտարարել է, որ հրաժարվում է ինքնակամ արտահանձման ընթացակարգից: Դատարանը հիմա ունի ընդամենը երեք շաբաթ նրա արտահանձման մասին որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ասանջն իր կայքում սկսեց տեղադրել ամերիկյան գաղտնի փաստաթղթեր, նրա դեմ սկսվեցին տարբեր տեսակի դատական հետապնդումներ: Այժմ նա ձերբակալվել է Շվեդիայի ոստիկանության ներկայացրած մեղադրանքով` բռնաբարություն և սեռական ոտնձգություն հոդվածով: