Երևանի «Հատիս»-ը նախապատրաստվում է բասկետբոլի Եվրագավաթի խաղարկության 1/16-րդ երզափակիչի հանդիպումներին, որտեղ մեր թիմի մրցակիցն է լինելու Մոսկվայի «Դինամոն»։ Կարևոր խաղից առաջ «Հատիսի» կազմը համալրեց ուկրաինացի բասկետբոլիստուհի Արինա Մարկոտենկոն։
21-ամյա խաղացողը հանդես է գալիս պաշտպանությունում և ունի 170սմ հասակ։ Մարկոտենկոն Ուկրաինայի հավաքականի անդամ է։ Հայտնի է Մոսկվայի «Դինամոյում» և իսպանական «Գրան Կանարիայում» ունեցած ելույթներով։