Այսօր «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հայտարարություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին այն մասին, որ բանկի «Արմավիր» և «Մեծամոր» մասնաճյուղերում հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են ոսկու և/կամ թանկարժեք քարերի գրավով ապահովված վարկերի դիմաց գրավադրված ոսկյա իրերի քանակի անհամապատասխանություններ կոնկրետ հաճախորդների գծով: Այս մասին ասվում է բանկի կողմից տարածված մամլո հաղորդագրությունում:
««Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հաստատում է, որ բացի վերոնշյալից, անհամապատասխանության այլ դեպքեր մնացած վարկառուների գծով չեն հայտնաբերվել և հաճախորդների կողմից գրավադրված ոսկյա իրերը պատշաճ վիճակում են, գտնվում են բանկի հուսալի պահպանության և հսկողության ներքո»,- նշված է այդ հաղորդագրության մեջ: