Time ամսագրի «2010 թ. տարվա մարդ» վարկանշային աղյուսակը գլխավորում է Wikileaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Ամսագիրը, ավանդույթի համաձայն, հենց դեկտեմբեր ամսին ընտրում է իր վարկածով «տարվա մարդուն», որը ամսագրի ընթերցողների տվյալներով, աշխարհում այս պահին առավել մեծ հեղինակություն է վայելում։
Time–ի ցուցակում ձայների քանակով երկրորդ հորիզոնականում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ 3–րդ հորիզոնականը դեռևս զբաղեցնում է փոփ երգչուհի Լեդի Գագան։ Քվեարկությունը դեռ շարունակվում է։