Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է Սևանա լճի արդյունագործական և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը և 2011 թվականին գնման ենթակա իշխանի մանրաձկների անվանացանկը և ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը: Դրանում նախատեսված է, որ 2011թ. պետական բյուջեի միջոցների հաշվին կգնվի ընդամենը 366,667 Գեղարքունի (5 գրամից ավելի) և ամառային իշխան (3 գրամից ավելի), որի համար կտրամադրվի 60 մլն դրամ: