Վաղը` հոկտեմբերի 20-ին, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները ժ. 11:00-ին երթ կանցկացնեն նախագահական նստավայրի ուղղությամբ:
Երթը կմեկնարկի Կառավարության շենքի մոտից:
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամները կգնան դեպի նախագահական նստավայր ու կպահանջեն Սերժ Սարգսյանի` որպես ի պաշտոնե բանակի գերագույն գլխավոր հրամանատարի, հրաժարականը:











































