Արցախում մեկնարկած ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում ընթանում է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, նախապատրաստվում են ենթակառուցվածքները: «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ դյուրակիր համակարգիչները երեխաներին դեռ չեն բաժանվել:
«Հավանաբար մինչև նոյեմբերի վերջը համակարգիչները կբաժանենք երեխաներին: Խնդիրը ենթակառուցվածքների պատրաստումը և ուսուցիչների վերապատրաստումն ավարտելն է»,- ասաց Գ. Աբրահամյանը՝ շեշտելով, որ միանգամից, շատ կարճ ժամանակամիջոցում համակարգիչները պետք է բոլոր դպրոցներին բաժանվեն:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում Շուշիի և Ստեփանակերտի դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին և ուսուցիչներին կտրամադրվեն դյուրակիր համակարգիչներ՝ «Յուրաքանչյուր երեխային՝ 1 համակարգիչ» սկզբունքով: Ծրագրի նախաձեռնողը արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանն է:











































