«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, Շիրակի նախկին մարզպետ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ Շիրակի մարզի բնակֆոնդը կազմել է 30,290 բնակարան, մինչեւ 1998 թ. գործարկվել է 9,410 բնակարան: Լոռու մարզում եղել է 22,314 վնասված բնակարան, մինչեւ 2009-10 թ.թ. գործարկվել է 10,137 բնակարան: Վնասված բնակֆոնդը ընդհանուր առմամբ այդ մարզում եղել է 2,512 բնակարան: Պետրոս Մակեյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մինչեւ 1998 թ. գործարկվել է 19,547 բնակարան, որը կազմում է բնակֆոնդի գրեթե 40 %-ը: Ինչ վերաբերում է վնասված դպրոցներին, ապա Շիրակի մարզում դրանք կազմել են 137-ը, վերականգնվել է 69-ը: Լոռու մարզում վնասված դպրոցների թիվը եղել է 102, վերականգնվել է 43-ը: Վնասված դպրոցների թիվն ընդհանուր առմամբ եղել է 239-ը: Մինչդեռ, 1998-2008 թ.թ. կառուցվել է 17,587 բնակարան, այդ թվում` 2,531-ը` կառուցվել է Լինսի հիմնադրամի տրամադրած գումարներով, 1,440-ն էլ` Կարմիր խաչի կողմից, իսկ 4,440-ն էլ` բնակարանների գնման վկայականով: Վկայակոչելով պաշտոնական տվյալները` Պետրոս Մակեյանը նշում է, որ աղետի գոտին չի կարելի համարել վերականգնված, քանի դեռ չեն ստեղծվել աշխատատեղեր, եւ աղետի գոտու բնակիչները չունեն ապրուստի նվազագույն պայմաններ: