Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

Նիկոլի ազատության պահանջով կոչին միացել է նաև թուրք իրավապաշտպանը

Հայտարարությունը ստորագրել է նաև հայտնի թուրք իրավապաշտպան, գրող, հրատարակիչ Ռաքիպ Զարաքօղլուն: Վերջինս Հայոց ցեղասպանության թեմայով երկու գիրք է հրատարակել, Թուրքական իշխանությունների կողմից հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Ֆրանց Վերֆելի Մուսա լեռան 40 օրը պատմավեպը թարգմանելու եւ Ստամբուլում իրեն պատկանող Բելգե տպարանում հրատարակելու համար կնոջ հետ միասին 2007-ի հունիսի թուրքական ինքնությունը վիրավորելու համար տխրահռչակ 301 հոդվածով Զարաքօղլուն դատապարտվել է 6 ամսվա ազատազրման:

2007 թվականին Թուրքիայում խոսքի ազատության ամրապնդման ու իրավապաշտպան գործունեության համար Ռաքիպ Զարաքօղլուն արժանացել է Մամուլի ազատություն-2007 մրցանակին, որին ավելի ուշ հետմահու արժանացել է Ակոս թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը եւ այն մարդկանց անունները ովքեր ստորագրել են այն:

«Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք Հայկական Ժամանակ օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե’նք թէ իշխանութիւններու՝ Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ’ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ՛ հայրենիքի եւ թէ՛ Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը»:

Մագգի Մանգասարյան-Գոշին, «Արարատ-Էսկիջյան» թանգարանի տնօրեն, Կալիֆորնիա, ԱՄՆ

Անատոլի Ազարով, գիտությունների թեկնածու, Մոսկվայի Մարդու իրավունքների տպրոցի տնօրեն , մոսկվա, Ռուսաստան

Յեղիշե Հաջակյան, հրապարակախոս. The Armenian Mirror Spector, Նյու Ջերսի, ԱՄՆ
Նիկոլայ Ռոմաշուկ Հայրաբեդյան, Հոլանդիայում Հայկական մշակութային «Armenia» միության նախագահ, Էսսեն, Հոլանդիա

Բոգհոս-Լեվոն Զեկյան, համալսարանի պրոֆեսոր, ծայրագույն վարդապետ Վենեցիա, Իտալիա

Արեն Դուրգարյան, «VP Telecom Comany» համասեփականատեր, Օկվիլ, Կանադա

Ջոհն Ֆուրեդի, հոգեբանական գիտությունների պրոֆեսոր, գիտությունների թեկնածու, Սիդնեյ, Ավստրալիա

Տիգրան Թահմիզյան, կոմպոզիտոր, երաժշտական գիտությունների թեկնածու, Շերման Օակս, ԱՄՆ

Նուրիցա Մաթոսյան, գրող, հրապարակախոս, Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Մահմեդ Օզեր, մշակութային գործիչ, Անկարա, Թուրքիա

Բեատրիս վան դե Վիս, պոետ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Ռուփեն Դեքմազյան, բժշկության դոկտոր, Հյուտոն, Տեխաս, ԱՄՆ

Քրիստինե Ֆուրեդի, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Սիդնեյ, Ավստրալիա

Կարլ Կոթհ, գիտությունների թեկնածու, պատմաբան, Մանիթոբայի համալսարան, Վիննիփեգ, Կանադա

Ալիս ֆոն Բիեբերշտայն, գիտությունների թեկնածու, Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն

Քեյթ Գարեբյան, գրող, Տորոնտո, Կանադա

Իրեն Լորյան, բժշկության դոկտոր, գիտությունների թեկնածու, Սթոքհոլմ, Շվեդյա

Սիլվի Բալիան, լեզվագիտության պրոֆեսոր, Ստուտենսի, Գերմանյա

Ֆելիցիա Վալդման, պրոֆեսորի օգնական, Բուխարեստ, Ռումինյա

Պաբլո Բեդրոսյան, Բժկական դոկտոր, լրագրող, Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս
Արմեն Գակավյան, գիտությունների թեկնածու, Սիդնեյ, Ավստրալիա

Ավեդիս Կալայջյան, պատմաբան, Փարիզ, Ֆրանսիա

Ստյոարտ Դոնավան, գիտություների թեկնածու, Սուրբ Թովմաս Համալսարան, Ֆրեդերիկտոն, Կանադա

Մաքսինե Ռուվինսկի, գիտություների թեկնածու, Թոմպսոն Ռիվերս Համալսարան, Կամլուփս, Կանադա

Սանար Յուրդատյան, երգահան, Ստամբուլ, Թուրքիա

Վահագն Մովսեսյան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Նիս, Ֆրանսիա

Մերի էլլեն, լրագրող, Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Հայկ Հովհաննիսյան, Աշխարհագրագետ, Կռակով, Լեհաստան

Աննա Անահիդ-Շիրինյան, Բնապահպանության դոկտոր, Նյու Ջերսի, ԱՄՆ

Արմինե Իշխանյան, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի հասարակական քաղաքագիտության դոկտոր, Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Հարություն Նիկոլյան, Բժշկության դոկտոր, նկարի եւ պոետ, բեյրութ Լիբանան

Ժիրայր Սեֆիլյան, ակտիվիստ, Երեւան, Հայաստան

Հայտարարությունը այսօրվա դրությամբ ստորագրել է 231 հոգի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում