eWeek-ը հաղորդում է, որ WikiLeaks-ի աշխատանքները սահմանափակող ընկերությունները ենթարկվել են հաքերների լայնամասշտաբ հարձակման: Դեկտեմբերի 4-ին հաքերների զոհ է դարձել PayPal վճարային համակարգը, որը չի գործել մոտ 8 ժամ: Դեկտեմբերի 6-ին նմանատիպ հարձակման է ենթարկվել Շվեյցարիայի փոստի դուստր ձեռնարկությունը` PostFinance ընկերությունը, սակայն այս ընկերության կայքի սահմանափակումը տևել է տասը րոպե:
Բոլոր այս ընկերությունները արգելափակել էին Ասանջի հաշվեհամարները` թույլ չտալով WikiLeaks-ի բնականոն գործունեությունը: