Շվեյցարիայի ղեկավարությունը ստուգումներ կանցկացնի երկրի տարածքում գործող սպորտային հաստատություններում, այդ թվում՝ նաև ՖԻՖԱ-ում, ՈՒԵՖԱ-ում և ՄՕԿ-ում:
Հաշվի առնելով վերջին աղմկահարույց դեպքերը` կապված 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններն ընդունող երկրների ընտրությունների հետ, կստուգվեն Շվեյցարիայի տարածքում գործող բոլոր միջազգային սպորտային կազմակերպությունների կատարած աշխատանքները: Ստուգումների հիման վրա մարզական դաշնային ծառայությունը կպատրաստի զեկույց, որի նպատակը կլինի պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվում հնարավոր խախտումները վերացնելու և կանխարգելելու ուղղությամբ: