Շվեդիայում տեղի է ունեցել աննախադեպ սպանություն: Կին որսորդը կրակելով սպանել է եղջերուին և դահուկորդին: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին Շվեդիայի հարավում: Երբ նա իմացել է, որ մեկ փամփուշտով սպանել է ոչ միայն եղջերուին, այլ նաև մոտակայքով անցնող 71-ամյա դահուկորդին, ապշահար է եղել:
Մինչ դահուկորդին սպանելը, փամփուշտն անցել է կենդանու մարմնով: Այն, որ որսորդ կինը մեկ փամփուշտով է սպանել և՛ եղջերուին, և՛ տղամարդուն, հաստատել է նաև տեղի ոստիկանությունը: