Դեկտեմբերի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ժողովրդավարության վերականգնման, քաղբանտարկյալների ազատարձակման, հավաքների և խոսքի ազատության հետ կապված հարցեր:
Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: