Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

96 տարի անց, Թուրքիան շարունակում է թանկ գին վճարել ցեղասպանության ժխտման համար

Անցել է գրեթե մեկ դար, սակայն Թուրքիայի Հանրապետությունը շարունակաբար վարկաբեկվում է Հայոց ցեղասպանությունը համառորեն մերժելու համար:

Հոկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտեց Թուրքիային՝ հայտարարելով, որ 96 տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի Անկարան հաշվի նստի իր կատարած ցեղասպանական արարքների հետ: Նա նաև սպառնաց Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու օրենք ընդունել, եթե Թուրքիան մոտ ապագայում չճանաչի ցեղասպանությունը:

Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի ողջամիտ խորհրդին հետևելու փոխարեն, Թուրքիայի ղեկավարները հակադարձեցին՝ հարձակվելով նրա վրա և նախատելով նրա երկիրը:

Ահա թուրք ժխտողականների կողմից արված որոշ հայտարարություններ՝

— Վարչապետ Էրդողան. «Սարկոզին լավ կանի ինքն իր խորհրդին հետևի: Նա տարբեր է Ֆրանսիայում, տարբեր է Հայաստանում և առավել տարբեր Թուրքիայում: Քաղաքական առաջնորդը չպետք է երկերեսանի լինի: Քաղաքականությունը ազնվություն է պահանջում: Դուք պետք է իմանաք, որ Թուրքիան այն փոքրիկ պատառը չէ, որ հեշտությամբ կարելի է կուլ տալ»:

— Արտաքին գործերի նախարար Դավութօղլու. «Ֆրանսիան պետք է առերեսվի իր սեփական պատմության հետ: Ես նման ակնարկներն համարում եմ քաղաքական օպորտունիզմ»:

— Թուրքիայի՝ Եվրոպական Միության հարցերով նախարար Էգեմեն Բագիշ. «Եթե Սարկոզին պատմաբանի դեր ստանձնելու փոխարեն աշխատեր դուրս բերել իր երկիրը տնտեսական տագնապից, ավելի մեծ օգուտ կտար ինչպես Ֆրանսիային, այնպես էլ Եվրոպային»:

— Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելի. Ֆրանսիայի նախագահը «կոպիտ և վատ դաստիարակված» մարդ է: «Մեր խորհուրդն է Սարկոզիին, որ եթե նա ցանկանում է տեսնել ցեղասպանության օրինակ, ապա պետք է ետ նայի իր պատմությանը: Նա հստակ կտեսնի Ալժիրում իրականացված բարբարոսությունները և կնկատի բացահայտ և թաքուն ջարդերը Հյուսիսային Աֆրիկայում»:

Թուրքիայի հարձակումները շարունակվեցին անցյալ շաբաթ Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսարանի առջև ցույցերով, որտեղ ցուցարարները բռնել էիր Ադոլֆ Հիտլերի բեղերով պատկերված Սարկոզի դիմանկարը և Ֆրանսիայի կողմից Ալժիրյան պատերազմում կատարված ենթադրյալ հանցագործությունների ուղղությամբ արված ամբաստանություններով:

Զարմանալիորեն, Թուրքիայի պաշտոնատարները սահմանափակվեցին նախագահ Սարկոզիի հայտարարությունների վերաբերյալ միայն մեղադրական բառեր հնչեցնելով: Բացակայում էր արդեն սովորական դարձած Թուրքիայի դեսպանի հետկանչի և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու սպառնալիքները: Հաչան շունը կծան չի լինում:

Ֆրանսիայի նախագահը հանգիստ ընդունեց թուրքական պոռթկումները: Փարիզ վերադառնալուն պես, նա նամակ ուղարկեց նախագահ Սերժ Սարգսյանին, վերահաստատելով Հայաստանում իր կողմից արված հայտարարությունները. «Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնարարությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղած ձևով չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից»: Նախագահ Սարկոզին շարունակեց իր խոսքն՝ ասելով, որ «իմ պետական այցից նախ և առաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս»: Երբ Ֆրանսիայի նախագահը լսեց իր հայտարարությունների կապակցությամբ Թուրքիայի կատաղի արձագանքը, ասաց իր օգնականներին, որ ինքը չի զղջում. «Թուրքերը միշտ ատել են ինձ, դա խնդիր չէ»:

Այնուամենայնիվ, Ֆրանսիայի խորհրդարանականներից ոմանք վրդովվել էին՝ լսելով, որ վարչապետ Էրդողանը մեղադրել է նախագահ Սարկոզիին երկերեսանի լինելու մեջ: Նրանք Թուրքիայի ղեկավարի վիրավորական բառերը ընդունեցին հեգնական բացականչություններով Ֆրանսիայի խորհրդարանում:

Նախկին դեսպան Օմեր Էնգին Լութեմը իր մտահոգությունը հայտնեց, որ եթե Ֆրանսիան արգելի Հայոց ցեղասպանության հերքումը, այլ եվրոպական երկրներ կհետևեն նրա օրինակին: Նա զգուշացրեց Թուրքիայի հանրությանը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրադարձությունների նման զարգացումը կդառնա հայերի մեծ հաղթանակը:

Թուրքիայի՝ մարդու իրավունքների ոլորտում ակտիվիստ Մուրադ Բելգեն, բացասաբար ընդունեց իր երկրի ղեկավարների արձագանքը: Նա խիզախորեն մեղադրեց բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ «Մենք թուրքերս լավ մարդիկ ենք, մենք չեն սպանում կամ ցեղասպանություն չենք գործում»: Նման հայտարարությունները «զրպարտություն» են, նշեց Բելգեն:

Մեկ այլ ականավոր թուրք մտավորական և մեկնաբան Ահմեդ Ինսելը կշտամբեց վարչապետ Էրդողանին այն խոսքերի համար, որ Նախագահ Սարկոզին պետք է նայի Ֆրանսիայիգաղութատիրական անցյալին: Ինսելին հետաքրքրում է, թե արդյո՞ք Էրդողանն իսկապես կընդուներ Հայոց ցեղասպանության փաստը, եթե Ֆրանսիան ընդուներ իր սեփական պատմությունը: Եվ ինչ կաներ Թուրքիան, եթե միևնույն առաջարկները հնչեին մի երկրի կողմից, ով չունի պատմության մութ էջեր: Ինսելը նկատեց, որ սա միևնույն վարչապետն է, ով հայտարարում էր, որ օսմանյան բոլոր արխիվները բաց են, այնինչ նրա կառավարությունը արգելում է այս փաստաթղթերի տեղադրումը ինտերնետային կայքում:

Ինչպես իրանացի մի դիվանագետ վերջերս նշել էր. «Հայոց ցեղասպանությունը Դամոկլյան սուր է՝ կախված Թուրքիայի գլխին»: Վաղ թե ուշ, Թուրքիայի մի իմաստուն ղեկավար վերջապես կհասկանա, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ավելի շահավետ է Թուրքիայի համար, քան դրա շարունակական մերժումը:

Հեղինակը ԱՄՆ-ում հրատարակվող California Courier թերթի խմբագիրն է:

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում