Small World News Service-ի հաղորդմամբ, բրիտանական հոմոսեքսուալիստ երկրպագուների ասոցիացիան (GFSN) խոստացել է բոյկոտել յուրաքանչյուր միջոցառում, որը կապված է 2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ: Երկրպագուների դժգոհության պատճառը արաբական երկրի օրենքներն են, որոնցից մեկի համաձայն՝ հոմոսեքսուալության համար մարդուն դատապարտում են մինչև 5 տարի ազատազրկման:
GFSN-ի հայտարարության մեջ ասվում է, որ անթույլատրելի է աշխարհի առաջնությունն անցկացնել մի երկրում, որտեղ ոտնահարված են սեռական փոքրամասնությունների իրավունքները: